հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Ֆիրդուսի թաղամասի բնակիչները 8 հոգանոց խմբով ներս են մտել կառավարության շենք

Ֆիրդուսի թաղամասի բնակիչները 8 հոգանոց խմբով ներս են մտել կառավարության շենք

Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող ֆիրդուսի թաղամասի բնակիչներն ընդունեցին գործադիրի ներկայացուցիչ Դոլուխանյանի առաջարկն ու 8 հոգանոց խմբով  ներս մտան շենք։

Մինչ այդ նրանք ընդդիմանում էին 3-4  հոգու հանդիպելու առաջարկին՝ պնդելով, որ հանդիպման պետք է մասնակցեն բողոքի ակցիայի բոլոր մասնակիցները, քանի որ բոլորը հավասար են և չունեն հատուկ ներկայացուցիչներ։

Հիշեցնենք, որ Ֆիրդուս թաղամասի բնակիչները կառավարությունից պահանջում են պատասխանել ավելի քան մեկ ամիս առաջ գործադիրին հասցեագրած նամակին։

Քաղաքացիները պնդում են, որ անտեսելով իրենց  իրավունքները, Հայաստանի իշխանությունները փորձում են անհամարժեք փոխհատուցմամբ խլել այդ թաղամասում դեռ սեփականություն ունեցող բնակիչների գույքը:

  • Կիսվել: