շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ֆիրդուսի թաղամասի բնակիչների ակցիան ավարտվել է. Կառավարությունից ասել են՝ հարցը քննարկման փուլում է

Ֆիրդուսի թաղամասի բնակիչների ակցիան ավարտվել է. Կառավարությունից ասել են՝ հարցը քննարկման փուլում է

Առավոտյան Կառավարության շենքի առաջ բողոքի ակցիա անցկացրած Ֆիրդուս թաղամասի բնակիչները գործադիրին հանձնել են իրենց նամակը։

Կառավարությունից բնակիչներին ասել են, որ իրենց հարցը քննարկման փուլում է, պատասխանի համար հստակ ժամկետ նշել չեն կարող, հավանաբար, եկող շաբաթվա ընթացքում։

Հիշեցնենք, որ Ֆիրդուս թաղամասի բնակիչները կառավարությունից պահանջում են պատասխանել ավելի քան մեկ ամիս առաջ գործադիրին հասցեագրած նամակին։

Քաղաքացիները պնդում են, որ անտեսելով իրենց  իրավունքները, Հայաստանի իշխանությունները փորձում են անհամարժեք փոխհատուցմամբ խլել այդ թաղամասում դեռ սեփականություն ունեցող բնակիչների գույքը:

 

  • Կիսվել: