շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
FAO-ի ինդեքսը, որը բոլոր պարենային ապրանքների համապարփակ ինդեքսն է, տարվա ընթացքում մոտ 50 տոկոսով աճել է. ԿԲ նախագահ

FAO-ի ինդեքսը, որը բոլոր պարենային ապրանքների համապարփակ ինդեքսն է, տարվա ընթացքում մոտ 50 տոկոսով աճել է. ԿԲ նախագահ

Մենք երկար ժամանակահատված իրականացրել ենք ցածր գնաճային քաղաքականություն, որի հիմնական նպատակը եղել է ցածր գնաճային սպասումների զարգացումը: Այս մասին ԱԺ-ում գնաճի վերաբերյալ քննարկման ժամանակ նշեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:

Նրա խոսքով, 2020-ի վերջից տեղի է ունենում համաշխարհային գների բարձրացում՝ պայմանավորված համավարակով. «Երկրորդ դրվագը, որ տեսնում ենք, որ գները կտրուկ բարձրանում են, դա արդեն ռուս-ուկրաինական հակամարտության տիրույթում է:

2021-ին գրեթե բոլոր երկրներում տեղի է ունեցել բարձր թվորով տնտեսական աճ, որը նպաստում է ապրանքների ու ծառայությունների նկատմամբ պահանջարկի աճ: Միաժամանակ տեսնում ենք, որ կոնտեյներային փոխադրումների գները, որոնք կարող ենք օգտագործել պրոքսի առաջարկի գործոնների  համար, էական, շեշտակի աճում են: Եթե 2019-ին ինդեքսը վերցնենք 100, բեռնափոխադրումների ինդեքսի աճը հնգակի կամ վեցակի է, որը բերում է գնաճի: Արդյունքում տեղի է ունենում եւ գնաճի, եւ գնաճային սպասումների էական ավելացում:

Մենք երկար ժամանակահատված իրականացրել ենք ցածր գնաճային քաղաքականություն, որի արդյունքում 2018-2019-ին Հայաստանի բնակչության զգալի մասը չուներ բարձր գնաճային սպասումներ:

Գնաճը մարդկանց մոտ փոխում է վարքագիծ ու եթե դու ապրում ես բարձր գնաճային միջավայր ունեցող երկրում, քո սպառման հակվածությունն է մեծանում, որը նպաստում է հավելյալ գնաճի: Այսինքն եթե ես գիտեմ, որ այս ապրանքը վաղը արժենալու է 10 դրամ ավել, ապա ես այսօր դրանից երկու հատ եմ գնում, որպեսզի ինձ պշտպանեմ ապագա գնաճից: Սա բերում է հավելյալ աժիոտաժ, որն էլ հանգեցնում է հավելյալ գնաճի»,-ասաց նա:

ԿԲ նախագահը նշեց, որ Հայաստանում հիմա աճում են ոչ միայն սոզոնային պարենային ապրանքները, նաեւ ոչ սեզոնային պարենային ապրանքները, որոնք հիմնական մասը ներմուծվող են՝ ցորեն, շաքարավազ, ձեթ եւ այլն: Աճում են նաեւ ծառայությունների գները:

Նրա խոսքով, մեզ մոտ կա ոչ միայն դրսից ներմուծված գնաճ, այլ նաեւ արհեստական պահանջրկ ձեւավորելու արդյունքում առաջացած գնաճ եւ հենց դա է ԿԲ-ին մտահոգում: «Դրա հիմնական աղբյուրներից մեկը ՌԴ-ից եւ այլ երկրներից Հայաստան ժամանած մարդիկ են, որոնք իրենց գալով ստեղծելեն հավելյալ պահանջարկ:

«Ինչ ենք արել մենք: Մենք առաջիններից էինք, որ տոկոսադրույքը բարձրացրեցինք, մենք մեկ տարվա ընթացքում՝ 2020-ի վերջից մինչեւ 2021-ի վերջը  3,25 տոկոսով տոկոսադրույքը բարձրացրեցինք: Մեր գբնահատմամբ պրոակտիվ լինելու, ավելի շուտ այդ խնդիրը նկատելու եւ շուտ արձագանքելու հաշվին Հայաստանում ոչ միայն տոկոսադրույքը շատ չբարձրացավ, այլեւ գնաճը հետաքրքիր վարքագիծ դրսեւորեց; Դրա շնորհիվ մեզ մոտ գնաճի պիկը եղավ 2021-ի նոյեմբերին՝ 9,6 տոկոս, որից հետո դեկտեմբերին գնաճն իջավ 7,7: Հետո հունվարին եղավ 7,4, իսկ փետրվարին՝ 6,4 տոկոս: Այդ ընթացքում մյուս երկրհներում գնաճը շարունակական աճում էր:

Մենք ակնկալում էինք, որ 2022-ին հասնելու ենք մեր գնաճի թիրախին: Բայց 2022-ի փետրվարի 24-ին սկսվեց ռուս-ուկրաինական հակամարտությունը եւ սկսեցին գները բարձրանալ, որոնք չպետք է բարձրանային:

Համաշխարհային հացահատիկի մոտ 30 տոկոսը  մատակարարում են Ուկրաինան ու Ռուսաստանը: Համաշխարհային ձեթի 65 տոկոսը մատակարարում են այդ երկու երկրները: Այս ապրանքները ունեն մեծ կշիռ մեր տնտեսության մեջ, դրա համար դա բերում է ավելի բարձր գնաճի:

Հակամարտությունից հետո պարենի գները կտրուկ բարձրանում են, բոլոր ապրանքատեսակների գծով գների աճ: Կա FAO-ի ինդեքս, որը համապարփակ ինդեքսն է այդ բոլոր ապրանքների, տարվա ընթացքում այդ ինդեքսը մոտ 50 տոկոսով աճել է»,-ընդգծեց Մարտին Գալստյանը:

  • Կիսվել: