շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Դեֆլյացիան փետրվարին կազմել է 1,7 տոկոս. ՀՀ ԿԲ նախագահ

Դեֆլյացիան փետրվարին կազմել է 1,7 տոկոս. ՀՀ ԿԲ նախագահ

Հայաստանում 12-ամսյա գնաճը շարունակել է նվազել, դեֆլյացիան փետրվարին կազմել է 1,7 տոկոս։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ մարտի 12-ին ասել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Նա ավելացրել է, որ 12-ամսյա բնական գնաճը նույնպես նվազել է, դեֆլյացիան հունվարին կազմել է 0,4 տոկոս։

Գալստյանը նշել է, որ 2023թ. չորրորդ եռամսյակում տնտեսական ակտիվությունը մնացել է բարձր մակարդակում, ինչին նպաստել է լուրջ աճը շինարարական եւ առեւտրի ոլորտներում։

«Ցածր գնաճը Հայաստանում Կենտրոնական բանկի քաղաքականության հետեւանքն է, արտաքին ազդեցության, ինչպես նաեւ հայկական դամի ռեվալվացիայի»,- ընդգծել է նա։

ԿԲ նախագահի խոսքով՝ արտաքին գնաճային ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա շարունակում է նվազել։ «Ընդ որում՝ Հայաստանի գործընկեր երկրներում գնաճային միջավայրը պահպանվում է բարձր մակարդակում։ Ընդհանուր առմամբ, սպասվում են համաշխարհային տնտեսութան աճի դանդաղման ռիսկեր»,- նշել է նա։ 

  • Կիսվել: