շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ինքնուրույն վարվող տաքսիները երեք տեխնոլագիաների համակցության արդյունքում մոտակա 5 տարում 10 տրիլիոնանոց բիզնես է լինելու. ԿԲ նախագահ

Ինքնուրույն վարվող տաքսիները երեք տեխնոլագիաների համակցության արդյունքում մոտակա 5 տարում 10 տրիլիոնանոց բիզնես է լինելու. ԿԲ նախագահ

«Ռոբոտ X»-ի, էներգիայի պահպանման և AI-ի համակցության շնորհիվ, մասնագետների գնահատականներով, մասնավոր հատվածի կողմից ստեղծվող արդյունքները մոտակա 5-10 տարիների ընթացում ոչ թե 10 տրիլիոն դոլար, այլ գնահատականներ կան, որ լինելու են 200 տրիլիոն դոլար. «Արհեստական բանականությունը բիզնեսի համար» խորագրով համաժողովին հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

«Այս պահի դրությամբ ընդհանուր բաժնետիրական շուկայում 13 տրիլիոնի մասին է խոսքը, մոտակա 10 տարում այս ֆունկցիոնալ պլատֆորմների համակցության արդյունքում ունենալու ենք 200 տրիլիոն»,-ասաց նա։

Մարտին Գալստյանը օրինակ բերեց, որ ինքնուրույն վարվող տաքսիները միայն այս երեք տեխնոլագիաների համակցության արդյունքում մոտակա 5 տարում 10 տրիլիոնանոց բիզնես է լինելու։

«Դասական տնտեսության տեսությամբ՝ բոլոր տնտեսական աճերը նորարության շնորհիվ կարող են արագ վեր գնալ, բայց ժամանակի ընթացքում հետո հետ են գալու նորմալ միջինի շուրջ տատանվելու, և առաջին անգամ է, որ տնտեսագետներն ասում են՝ հնարավորություն կա աճը սարքել էքսպոնենցիալ և հարատև»,-ասաց նա։

ԿԲ նախագահը նշեց, որ ՀՀ-ի համար այս պահի դրությամբ կա մեկ բաղադրատոմս. «Դա քաղաքական և տնտեսական առաջնորդության միջոցով օրակարգի ձևավորումն է, բայց օրակարգը պետք է լինի շատ լայն։ Ոչ թե նեղ կառավարության կամ բիզնեսի օրակարգ, այլ համահայկական օրակարգ, որին մասնակից լինեն բոլորը՝ նաև գիտական շրջանը»։

  • Կիսվել: