ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Եվրասիական մասնագիտական դպրոց ստեղծելու համաձայնագիր է ստորագրվել

Եվրասիական մասնագիտական դպրոց ստեղծելու համաձայնագիր է ստորագրվել

Բիշքեկում «Եվրասիական մասնագիտական դպրոց» կոնսորցիումի ստեղծման մասին համաձայնագիր է ստորագրվել: Ինչպես տեղեկացնում է Sputnik Ղրղզստանը, լրագրողներին այդ մասին հայտնել է Ֆինանսական գրագիտության զարգացման ասոցիացիայի գլխավոր տնօրեն, Ռուսաստանի բաց հումանիտար ինստիտուտի խորհրդի նախագահ Վենիամին Կագանովը։

Փաստաթուղթը ստորագրվել է Ղրղզստանի տնտեսագիտական համալսարանի, Օշի պետական համալսարանի և Բաց հումանիտար ինստիտուտի միջև «Տնտեսական իրականության նոր մարտահրավերները» գիտագործնական համաժողովի շրջանակում:
Նախատեսվում է, որ կոնսորցիումը կատալիզատոր կդառնա մասնագիտական կրթության ոլորտում ինտեգրման գործընթացների զարգացման համար:

  • Կիսվել: