ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Եվրամիությունն այս ձմռանը բավարար չափով գազ կունենա. Եվրահանձնաժողովի ղեկավար

Եվրամիությունն այս ձմռանը բավարար չափով գազ կունենա. Եվրահանձնաժողովի ղեկավար

Եվրամիությունն այս ձմռանը բավարար չափով գազ կունենա, այդ թվում՝ հեղուկացված բնական գազի հաշվին, եթե Ռուսաստանը որոշի լիովին դադարեցնել մատակարարումները: Այդ մասին ասել Է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը՝ հանդես գալով մամուլի ասուլիսում:

«Մենք այսօր չափազանց շատ ենք կախված ռուսաստանյան հանածո վառելանյութերից: «Գազպրոմ»-ն իրեն դրսեւորել Է որպես անհուսալի մատակարար:

«Մենք պետք Է ամեն բան անենք, որպեսզի կրճատենք կախվածությունը ռուսական գազից, նավթից, ածխից:

Վերջին շաբաթներին մենք ակտիվորեն աշխատել ենք, որպեսզի հասնենք այն մակարդակին, երբ կարող ենք ասել, որ ընթացիկ ձմռանը մենք կունենանք բավականաչափ գազի մատակարարումներ այլ տեղերից, այդ թվում՝ հեղուկացված բնական գազ՝ հուսալի մատակարարներից, եթե (Ռուսաստանի) նախագահ Պուտինը մեզ ամբողջովին անջատի ռուսական գազից»,-ասել Է նա:

Սակայն դա կարճաժամկետ հեռանկար Է, հավելել Է Եվրահանձնաժողովի ղեկավարը:

«Միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարում մենք պետք Է ստեղծենք հստակ ռազմավարություն, (հաշվի առնելով) անցյալ տարվա բացասական փորձը, թե ինչպես լիովին անկախ դառնալ ռուսաստանյան հանածո վառելանյութից»,-ասել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

  • Կիսվել: