երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Եթե քաղաքական որոշումները գան հանգուցալուծման՝ կսկսվի Մեղրիի երկաթուղու թերությունները վերացնելու գործընթացը. Սանոսյան

Եթե քաղաքական որոշումները գան հանգուցալուծման՝ կսկսվի Մեղրիի երկաթուղու թերությունները վերացնելու գործընթացը. Սանոսյան

Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիս երկաթուղու հետ կապված որշակի հաշվարկներ կան: Այս մասին այսօր տարին ամփոփող մամուլի ասուլիսում նշեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

«Երասխի հատվածում, եթե ճիշտ եմ հիշում, մոտ 1 կիլոմետրի չափ է, որ շինարարական աշխատանք իրականացնելու կարիք կա, նաեւ Մեղրիի՝ ամբողջ հատվածը։ Մենք  որոշակի հաշվարկներ ունենք, ընդ որում, մենք սկզբնական փուլում՝ 2021 թվականին, ունեինք որոշակի նախնական հաշվարկներ, հետագայում մեր Ճարտարապետաշինարարական համալսարանին ենք պատվիրել, որ ավելի մանրակրկիտ աշխատանք անեն: Մեր մասնագետների խումբը լավ, մանրակրկիտ աշխատանք է արել»,- ասաց նա:

Սանոսյանի խոսքով՝ եթե քաղաքական որոշումները գան հանգուցալուծման, ապա կսկսվի ենթակառուցվածքներում առկա թերությունները վերացնելու գործընթացը։

Հիշեցնենք՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել էր, որ ապաշրջափակման գործընթացը սկսվում է Երասխ-Հորադիս երկաթգծի վերաշահագործումից։ «Երկաթգծի Երասխ-Հորադիս հատվածի վերաշահագործման մասով կա վերջնական կոնսենսուս, բոլոր կողմերը հայտարարել են, որ համաձայն են, ու դա այս պահի համար լավ ու դրական լուծում է տարածաշրջանի համար»,- ասել էր ՀՀ փոխվարչապետը։

  • Կիսվել: