հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Եթե պարզաբանելու կարիք կա, նույնիսկ լայվ կմտնեմ․ պատգամավոր

Եթե պարզաբանելու կարիք կա, նույնիսկ լայվ կմտնեմ․ պատգամավոր

Իմ քայլը խմբակցության  պատգամավորները Ֆեյսբուքի իրենց էջերում անդրադառնում են գույքահարկի փոփոխության վերաբերյալ քննադատություններին։ Իր գործընկերներից ետ չի մնացել տնտեսագետ-պատգամավոր Արտակ Մանուկյանը։

«Քանի որ նկարները ավելի խոսուն են և, ի տարբերություն հաշվիչների, չեն փչանում տեղադրեմ պարզաբանող նկարներ։
Նկար 1-ում նախքան հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները վճարվելիք տարեկան գույքահարկն էր՝ գույքի կադաստրային արժեքից կախված։ Ինչպես տեսնում եք մինչև 3 մլն դրամանոց գույքը չէր հարկվում։ ՆՇԵՄ, որ համայնքները անապահով խավերի համար հնարավորություն ունեն գույքահարկի մասով 10%-ի շրջանակում արտոնություններ տան։ Ձեր նշած տատիկ-պապիկներն ամենայն հավանականությամբ կօգտվեն այդ արտոնությունից։ Իհարկե մենք պետք է մշակենք մեխանիզմներ/չափանիշներ այս մասով հստակության ու հաշվետվողականության համար։

Նկար 2-ում ԱԺ կողմից ընդունված հարկային օրենսգրքի փոփոխություններն են շուկայական մոտարկված արժեքներով հարկման սանդղակներով։ Ինչպես գիտեք վեց տարվա սցենար է դրված, որը և ներկայացված է վճարման ենթակա տարեկան գույքահարկով։ Պետք է նշեմ, որ 200 մլն գույքից բարձրը դիտարկել ենք, որպես շքեղություն և դրա համար էականորեն բարձրացրել ենք դրույքաչափը։

Հ․Գ․ Եթե նկարները պարզաբանելու կարիք կա, նույնիսկ լայվ կմտնեմ»,- գրել է պատգամավորն ու  հրապարակել սանդղակները։

 

  • Կիսվել: