հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Եթե մտածեմ, որ Սյունիքի մարզի բնակչությունը գտնում է, որ ես չեմ կարող իրենց օգնել, մեկ վայրկյան չեմ մնա այդ պաշտոնում. Սյունիքի մարզպետ

Եթե մտածեմ, որ Սյունիքի մարզի բնակչությունը գտնում է, որ ես չեմ կարող իրենց օգնել, մեկ վայրկյան չեմ մնա այդ պաշտոնում. Սյունիքի մարզպետ

Հիմա այն փուլն է, որ եթե ինչ-որ մեկը կարող է երկրին ինչ-որ տեղում օգտակար լինել, դա պետք է անի՝ անկախ ամեն ինչից: Լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը․

«Ես Սյունիքի մարզում եմ ու եթե մեկ վայրկյան մտածեմ, որ Սյունիքի մարզի բնակչությունը գտնում է, որ ես չեմ կարող իրենց օգնել, մեկ վայրկյան չեմ մնա այդ պաշտոնում:

Ես վստահ եմ, որ իմ մարզում թե՛ համայնքի ղեկավարները, և թե՛ բնակիչները գնահատում են իմ աշխատանքը դրական, այլապես ես կնկատեի»։

Մարզպետի խոսքով՝ սյունեցիներն ամուր կանգնած են իրենց հողին. «Սյունիքի ժողովուրդը բոլորը պետք է ապրեն իրենց տներում, ես շնորհակալ եմ Սյունիքի բնակչությանը, որ այդ ամենը շատ լավ գիտակցում են, որովհետև դա իրենց տունն  է, իրենց հայրենիքն է ու իրենք պետք է մնան ծաղկեցնեն և զարգացնեն: Այո, Սյունիքը շատ ծանր փուլ է անցել, շատ կարևոր է բնակչության բարոյահոգեբանությունը, նրանք միասնական եղան և թույլ չտվեցին, որ թշնամին ևս մեկ անգամ թիրախավորի և իր նպատակներին հասնի: Սյունիքը եղել է, կա և կլինի հայկական, պետք է այսպես մտածի ցանկացած հայ և սա քննարկման ենթակա չէ»:

  • Կիսվել: