շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կապանում շարունակվում է երեք բազմահարկ տների շինարարությունը, բայց Շուռնուխում ընդհատումներ են եղել. մարզպետ

Կապանում շարունակվում է երեք բազմահարկ տների շինարարությունը, բայց Շուռնուխում ընդհատումներ են եղել. մարզպետ

Սյունիքի մարզում, Կապան քաղաքում շարունակվում է երեք բազմահարկ տների շինարարությունը։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, 2022թ. պետական բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ, հունիսի 15-ին ասել է մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։

Խոսելով մարզում պետական բնակարանաշինարարության մասին՝ նա, մասնավորապես, խոստովանել է, որ Շուռնուխ գյուղում 2020թ. 44-օրյա պատերազմից հետո բնակարան կորցրած գյուղացիների համար տների շինարարությունում ընդհատումներ են եղել։

«Սակայն բարձր որակի նոր տները շուտով կհանձնվեն շահագործման։ Իսկ եթե խոսենք մասնավոր շինարարության մասին, ապա Կապանում կառուցվում է երեք բազմահարկ տուն։ Դրանց շինարարությունը ոչ մի օր չի ընդհատվել։ Նախագծեր են պատրաստվում նաեւ Գորիսում։ Այստեղ շինարարության հայտեր են ներկայացրել արդեն երկու ընկերություններ»,- տեղեկացրել է մարզպետը։

  • Կիսվել: