հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Եթե դու ունես փոքր հողակտոր, ինչ էլ անես, ընտանիքդ պատշաճ կերպով չես պահի, դա ինքնախաբեություն է. Քերոբյան

Եթե դու ունես փոքր հողակտոր, ինչ էլ անես, ընտանիքդ պատշաճ կերպով չես պահի, դա ինքնախաբեություն է. Քերոբյան

Խեղում եք իմ ասածները, քանդել այգիները արտահայտություն իմ բերանից դուրս չի եկել, ես ասել եմ՝ ցանկացած մարդ պետք է ստեղծի մեծ արդյունք և եթե ունես փոքր հողակտոր, ակնհայտորեն չես կարող ստեղծել մեծ արդյունք: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով խաղողագործների հետ հանդիպմանը

«Կամ պետք է մեծացնես քո հողատարածքները, կամ պետք է զբաղվես այլ գործունեությամբ, որով կստեղծես մեծ արդյունքը: Գիտեք, որ Կառավարությունն աշխատում է խոշորացնել գյուղատնտեսությունը միայն այն նպատակով, որ գյուղատնտեսությամբ զբաղողները կարողանան ունենալ լավ եկամուտ: Եթե դու ունես փոքր հողակտոր, ակներևաբար, ինչ էլ անես, չես կարողանա ստանալ այնքան եկամուտ՝ ընտանիքդ պատշաճ կերպով պահելու համար, դա ինքնախաբեություն է: Ես ունեմ շատ ընկերներ՝ գյուղում ապրող, ովքեր թողել են գյուղատնտեսությունը և զբաղվում են այլ գործունեությամբ»,- ասել է նա:

Քերոբյանը նշել է գուցե կոշտ է հնչում, բայց մարդիկ պետք է հասկանան, որ պետությունը պարտավոր չի սուբսիդավորել այնքան, որ ապահովի իր համար բավարար չափով եկամուտ:

  • Կիսվել: