ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ես հոգնել եմ ասելուց, որ ԶՊՄԿ-ում երբևիցե փայատեր չեմ եղել․ Վահե Հակոբյան

Ես հոգնել եմ ասելուց, որ ԶՊՄԿ-ում երբևիցե փայատեր չեմ եղել․ Վահե Հակոբյան

ՊԵԿ-ի մամուլի հաղորդագրության մեջ ինչո՞ւ անուններ չի հրապարակվել, թե ով է այդ գումարները գլուխները կախ բերել, մուծել։ Համոզված եմ, որ ՊԵԿ-ը հատուկ որևէ անուն չի նշել, ինչով հնարավորություն է տվել Նիկոլ Փաշինյանին այս թեման բարձրացնել պոպուլիստական մակարդակի։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույից ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը՝ անդրադառնալով հաղորդագրությանն առ այն, որ ՊԵԿ քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում պետական բյուջե է վերականգնվել աննախադեպ՝ շուրջ 15 մլրդ ՀՀ դրամ գումար:

«Ես Փաշինյանին հարցնելու եմ՝ այդ թալանչին ո՞ւմ էր վերաբերվում, եթե ինձ, ապա մեր հարցերը կպարզենք դատանում»,- նշեց Հակոբյանը։

 Հակոբյանը նշեց, որ օգոստոսի 2-ից ինքը որևէ առնչություն չունի ԶՊՄԿ-ի հետ։

«Ինչ վերաբերում է իմ փայամասին, ես արդեն հոգնել եմ ասելուց, որ երբևիցե չեմ ունեցել փայամաս այդ հիմնարկում։ Մինչև 2016 թվականը աշխատել եմ որպես գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, 2019 թվականից՝ Խորհդի անդամ»,- ասաց Հակոբյանը։

Անդրադառնալով երեկ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ միջադեպին, Հակոբյանը նշեց, որ հանրությունը ևս մեկ անգամ համոզվեց, որ գործ ունենք անկայուն հոգեվիճակ ունեցող մեկի հետ։

  • Կիսվել: