Ես անհանգստացածի տեսք ունե՞մ Վազգեն Գալստանյանի շարժումից. Ծովինար Վարդանյան
Եկեղեցու հարկման հետ կապված խոսակցությունը վաղուց է եղել, նենց չի, որ նոր է եղել, ուղղակի երբ խոսակցությունը բացվեց եւ ես այդ մասին խոսեցի, հարց է հնչում՝ ինչու հիմա: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ-ական պատգամավոր Ծովինար Վարդանյանը:
«Վաղուց ուսումնասիրություններ եղել են, հանրային է եղել, ուղղակի ձեր ուշադրության կենտրնում է եղել: Օրինակ, եղել է, որ ժամանակին պարաֆինի (որից մոմ են ստանում-խմբ) հումքի ներմուծումը բարեգործականի տակ էր, հետո դուրս է եկել, հիմա ԵԱՏՄ երկրներից է ներմուծվում: Ուղղակի սա ձեր ուշադրության տակ չի եղել»,-ասաց նա:
Հարցին՝ կասկածներ ունեն, որ եկեղեցին շահույթ է ստանում իր գույքերից, պատգամավորը պատասխանեց. «Կասկածի հարց չկա, եթե գույքերը առեւտրային է եւ նպատակային նշանակությունը առեւտրային գործունեություն ծավալելն է, կարծում եմ՝ ՀՀ բոլոր քաղաքացիները, իրավաբանական անձինք հարկ վճարում են ըստ օրենսդրության, չկա արտոնյալ դաս»:
Հարցին՝ տեսնո՞ւմ է իրենց իշխանության վերջը, Ծովինար Վարդանյանը պատասխանեց. «Ոչ, չեմ տեսնում»:
Իսկ անհանգստացա՞ծ են Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումից հարցին էլ ժպիտով արձագանքեց. «Ես անհանգստացածի տեսք ունե՞մ Վազգեն Գալստանյանի շարժումից»։