հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը 2023-ին դեռ մի բան էլ նվազել է. Ծովինար Վարդանյան

Պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը 2023-ին դեռ մի բան էլ նվազել է. Ծովինար Վարդանյան

Պետական պարտքի մասին խոսելով ոչ թե պետք է ուղղակի նշել նրա բացարձակ արժեքը, այլ շատ կարեւոր է, թե ինչքան է պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը՝ անդրադառնալով նրան, որ Հայաստանի պետական պարտքը րդեն անցել է 11 մլրդ դոլարից:

«Հայաստանում պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը մոտավորապես 40 տոկոսի սահմաններում է, ինչը թույլատրելիի սահմաններում է: Շատ կարեւոր է արձանագրել, որ մեր արտաքին պարտքի կառավարումը եւ մարումները տեղի են ունենում բավականին կարգավորված եւ ժամկետներում: Իսկ պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը 2023 թվականին դեռ մի բան էլ նվազել է»:

Հիշեցմանը, որ ժամանակին ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը մեղադրում էր իշխանություններին արտաքին պարտք կուտակելու համար, ՔՊ-ական պատգամավորն ասաց. «Ֆինանսների կառավարումը կարեւոր է, որպեսզի դրանք նպատակին ծառայեն: Հետեւաբար, եթե պետությունը վարկը վերցնում է կոնկրետ նպատակին ծառայեցնելու  համար եւ նաեւ հաշվարկում է իր հնարավորությունները, թե ինչպես է սպասարկելու այդ վարկը, ես այստեղ որեւէ ռիսկային կամ վատ բան չեմ տեսնում»:

  • Կիսվել: