ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ՀՀ-ն այլևս չի վարում վասալի արտաքին քաղաքականություն, որը գուցե ձեր վերջին դուռն էր իշխանության գալու, այդ դուռը փակ է վաղուց. Վարդանյանը՝ ընդդիմադիրներին

ՀՀ-ն այլևս չի վարում վասալի արտաքին քաղաքականություն, որը գուցե ձեր վերջին դուռն էր իշխանության գալու, այդ դուռը փակ է վաղուց. Վարդանյանը՝ ընդդիմադիրներին

Երեկվանից ընդդիմությունը հնչեցնում է մի արտահայտություն, որ մեր և իրենց արտաքին քաղաքականության տեսլականը, դիրքորոշումներն իրարից տարբերվում են և հակասում են իրար: Այո՛, հարգելի ընդդիմություն դա այդպես է, դուք իրավացի եք։ Այս մասին այսօրվա ԱԺ նիստում իր ելույթի ժամանակ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը:

Պատգամավորը դիմելով ընդդիմությանը՝ նշեց, որ նրանց իշխանության գալու դուռը փակ է վաղուց. «Հայաստանի Հանրապետությունն այլևս չի վարում վասալի արտաքին քաղաքականություն, որը գուցե ձեր վերջին դուռն էր իշխանության գալու և դուք չեք նկատում, որ այդ դուռը փակ է վաղուց և գալիս եք այստեղ ու ամբիոնից անընդհատ էստի համեցեք եք բղավում, բավ է հեքիաթներ այստեղ պատմել, որովհետև ժողովուրդն ամեն ինչ շատ պարզ տեսնում է, բավ է այստեղից դերասանություն անել և ներողություն խնդրել Արցախի քույրերից և եղբայրներից, այո՛, դուք պարտավոր եք ներողություն խնդրել, բայց պարտավոր եք առանց դերասանության և բոլոր ձեր արած և չարածների համար»:

  • Կիսվել: