կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Երկնքից մանանան ընկել է այնտեղ, որտեղ պետք է ընկներ». Քերոբյանը՝ դրսից եկողների հաշվին տնտեսական աճ ապահովելու մասին

«Երկնքից մանանան ընկել է այնտեղ, որտեղ պետք է ընկներ». Քերոբյանը՝ դրսից եկողների հաշվին տնտեսական աճ ապահովելու մասին

Եթե վերցնենք այն թեզը, որ այսօրվա բարձր տնտեսական ակտիվության ցուցանիշի մեջ մեծ կապ ունեն մարդիկ, որոնք տեղափոխվել են Հայաստան, պետք է նկատի ունենալ, որ այդ մարդիկ տեղափոխվել են Հայաստան, այլ ոչ թե ուրիշ այլ երկրներ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 3-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Հայաստանը վերջին 4 տարիների ընթացքում ստեղծել է այն բարենպաստ միջավայրը, որտեղ տաղանդավոր ու ստեղծագործ մարդիկ կարող են գալ, ապրել իրենց համար հաճելի պայմաններում եւ նպաստել այդ երկրի տնտեսության զարգացմանը: Վերջին տարիներին ստեղծված միջավայրի շնորհիվ է, որ այդ մարդիկ եկել են Հայաստան: Սա շատ կարեւոր է հասկանալ: Թվում է՝ երկնքից մանանա է ընկել, բայց երկնքից մանանան ընկել է այնտեղ, որտեղ պետք է ընկներ, որտեղ այդ միջավայրը ստեղծված էր, որ ընկներ»,-ասաց նա:

  • Կիսվել: