ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Երկնիշ աճ է գրանցվել շինարարությունում և արդունաբերությունում․ Թունյան

Երկնիշ աճ է գրանցվել շինարարությունում և արդունաբերությունում․ Թունյան

Տնտեսությունն աճի նշաններ է ցույց տալիս: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:

«Այսպես. ՏԱՑ-ը (տնտեսական ակտիվության ցուցանիշը) ամսական կտրվածքով՝ 2021 թվականի ապրիլին՝ 2020 թվականի ապրիլի համեմատ, աճել է 23.2%-ով։

աճողական՝ 2021 թվականի հունվար-ապրիլին՝ 2020 թվականի հունվար-ապրիլի համեմատ, աճել է 2.6%-ով։

Ամենից շատ աճել է շինարարությունը՝

ամսական կտրվածքով (ապրիլը նախորդ տարվա ապրիլի համեմատ)՝ 87.7%, ժամանակահատվածի կտրվածքով (հունվար-ապրիլը՝ նախորդ տարվա հունվար-ապրիլի համեմատ)՝ 20.3%:

Այս տարվա ապրիլին ամսական կտրվածքով երկնիշ աճ է գրանցվել նաև արդյունաբերության, առևտրի և ծառայությունների ոլորտներում, ինչպես նաեւ արտահանման գծով:

Ապրիլյան այս բարձր ցուցանիշները հիմնականում պայմանավորված են 2020 թվականի ապրիլի լոքդաունով և տնտեսական ակտիվության շեշտակի անկմամբ։ Այդուհանդերձ, այս ապրիլի ցուցանիշները փաստացի վկայում են այն մասին, որ տնտեսությունը սկսվում է վերականգնվել կորոնավիրուսային ճգնաժամից»,-գրել է Թունյանը։

  • Կիսվել: