շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Երևանյան 10 գետնանցումում հենաշարժական խնդիր ունեցող անձանց համար շուրջ 20 վերելակ կտեղադրվի

Երևանյան 10 գետնանցումում հենաշարժական խնդիր ունեցող անձանց համար շուրջ 20 վերելակ կտեղադրվի

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում մի շարք հարցեր են քննարկվել: Զեկուցվել է, որ ընթացիկ տարում երևանյան 10 գետնանցումում կմեկնարկի հենաշարժական խնդիր ունեցող անձանց համար շուրջ 20 վերելակի ձեռքբերման և տեղադրման գործընթացը: Նախագիծն առաջիկայում կդրվի մրցույթի:
 
Համայնքային ջերմոցատնկարանային տնտեսությունը կընդլայնվի, այդ նպատակով քայլեր արդեն ձեռնարկվում են: Տնկարանի նախկինում 5 հա տարածք զբաղեցնող բաց մակերեսն այս տարվա գարնանային միջոցառումների շնորհիվ հասցվել է 10 հա-ի:
 
Մայրաքաղաքում ավարտվել է գարնանային էտը: Գործընթացն ընդգրկել է 55 փողոց և պողոտա, 131 բակային տարածք և 15 այգի:

  • Կիսվել: