երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Երևանում տեղի է ունեցել էլեկտրոմոբիլների շքերթ

Երևանում տեղի է ունեցել էլեկտրոմոբիլների շքերթ

Արդեն երրորդ տարին է, ինչ էլեկտրոմոբիլների համաշխարհային օրը Հայաստանում նշվում է էլեկտրոմոբիլների խորհրդանշական շքերթով:
Շքերթը մեկնարկել է Ստեփան Շահումյանի անվան հրապարակից և ընդգրկել մայրաքաղաքի տասնյակ փողոցներ: Շքերթի մասնակիցները նաև ավանդական ծառատունկի մասնակից են եղել:

Возможно, это изображение 4 человека, люди стоят, автомобиль и на открытом воздухе

Շրջակա միջավայրի նախարարութան ռազմավարական քաղաքականության վարչության պետի տեղակալ Արթուր Ղավալյանը մասնակցել է էլեկտրոմոբիլների շքերթին՝ մասնակիցների շրջանում ներկայացնելով վերջին տարիներին նախարարության գործողությունները ներքին այրման շարժիչով ավտոմեքենաներից դեպի էլեկտրական մեքենաների անցման ճանապարհին, ընթացիկ ծրագրերը, որոնց ամփոփի հիման վրա կմշակվեն ու կներդրվեն ոլորտի խթանմանը միտված այլ մեխանիզմներ ու գործիքներ:
Возможно, это изображение 20 человек, люди стоят и на открытом воздухе

Հայաստանում մթնոլորտային օդի աղտոտվածության հիմնական աղբյուրը ներկայում ավտոտրանսպորտն է, որի բաժինը մթնոլորտային օդ արտանետումների մեջ, ըստ տարբեր ուսումնասիրությունների, կազմում է 66.5 %։ Այն նվազեցնելու համար կառավարության, մասնավորապես՝ շրջակա միջավայրի նախարարության քայլերը էլեկտրական տրանսպորտի ու ենթակառուցվածքների զարգացման գործում արդյունավետ են, հետևողական ու շարունակական են լինելու:


Այդ է վկայում վերջին հինգ տարում էլեկտրական տրանսպորտի, ինչպես նաև ենթակառուցվածքների շեշտակի աճը մեր հանրապետությունում.
✅29 էլեկտրոմոբիլ՝ 2017-ին
✅12 էլեկտրոմոբիլ՝ 2018-ին
✅668 էլեկտրոմոբիլ՝ 2019-ին
✅2155 էլեկտրոմոբիլ՝ 2020-ին
✅6645 էլեկտրոբոիլ՝ 2021-ին
✅ 7181 էլեկտրոմոբիլ՝ 2022-ի առաջին կիսամյակում:

  • Կիսվել: