երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Երեւանում նորակառույց շենքերին գազով ապահովելու համար 40 կմ գազատարից ավելի քան 34 կմ-ն կառուցված է. Արեյան

Երեւանում նորակառույց շենքերին գազով ապահովելու համար 40 կմ գազատարից ավելի քան 34 կմ-ն կառուցված է. Արեյան

Երեւանի քաղաքապետարանի այսօրվա՝ նոյեմբերի 13-ի գործակարգավարական նիստում քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը ներկայացրեց «Գազպրոմ Արմենիայի» կողմից Երեւանում իրականացվող ներդրումային ծրագրի իրականացման այս պահի դրությամբ առկա  պատկերը:

Նա, մասնավորապես, նշեց. «Սարալանջ-Տերյան-Ազատության-Թբիլիսյան խճուղի 6 կմ-ն ամբողջությամբ աշխատանքներն ավարտված են,

Ավան-Աճառյան-Բաբաջանյան՝ ավարտը դեկտեմբերի 30-ին: 3,5 կմ-ից 1,8-ը պատրաստ է, 1,8-ը՝ տարեվերջ,

Սեւանի մայրուղուց Առինջից Թբիլիսյան-Գրիբոյեդով-Արղության հատվածը 7 կմ-ն ամբողջությամբ պատրաստ է եւ ավարտված են աշխատանքները,

Իսակով պողոտա-Մոնթե Մելքոնյան հատվածը Մասիսի շրջանից սկսած 14 կմ-ից 13,5 կմ-ն այս պահին պատրաստ է: Վերջին 500 մետրի ավարտը կլինի նոյեմբերի 30-դեկտեմբերի 1: Վերջին միացումներն են արվում Բագրատունյաց-Իսակով  տրանսպորտային հանգույցի հատվածում:

Լենինգրադյան փողոցում 1,3 կմ-ն ամբողջությամբ ավարտված է,

Շինարարներ-Աբելյան հատվածը 1,2 կմ, ամբողջությամբ ավարտված է,

Հալաբյան փողոցում 1,75 կմ-ն ամբողջությամբ ավարտված է,

Հասրաթյանում 350 մետրը ամբողջությամբ ավարտված է:

Այս ավարտված փողոցները 2024-ի համար միջնանորոգման համար հանձնված են շինարարության եւ բարեկարգման վարչությանը:

Մեկնարկել են աշխատանքները Եղվարդի խճուղի, Դավիթաշենի կառուցապատման գոտին ընդգրկելու համար, որը պետք է անցնի Աղաբաբյան, Տիգրան Պետրոսյան փողոցներով»,- ասաց Կամո Արեյանը:

Նա տեղեկացրեց, որ Դավիթաշենինը միակ գազատարն է, որի շինարարությունը կտեղափոխվի 2024 եւ մարտին կավարտեն վերջին 2 կմ-ն:

«Այս պահի դրությամբ մոտ 40 կմ-ից կառուցված է 34 կմ 250 մետրը. «Որպես ծրագրի ավարտի լավագույն ցուցանիշ արդեն Ադոնցի 19/8-ում4 բազմաբնակարան շենք , Ազատության 20 հասցեում 3 բազմաբնկարան շենք արդեն գազիֆիկացված են, բնակիչը դարձել է գազի սպառող»,- ընդգծեց նա:

Իր հերթին քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց. «Ոչ մի լավություն անպատիժ չի մնա: Եևրբ կառուցապատողների հետ այս ծրագիրն էինք քննարկում եւ ինտենսիվ լծվեցինք այս աշխատանքին, ենթադրվում էր, որ ունենք գործընկերային հարաբերություններ: Բայց հիմա դատական հայց ունենք կառուցապատողների ասոցիացիայի կողմից  այդ չարաբաստիկ ճարտարապետահատակագծային առաջադրանքների վճարի հետ կապված: Դա ընդհանուր վաճառքների շրջանառությունից ընդամենը 1 տոկոսն է, որ քաղաքը պետք է ուղղի կոյուղագծերին, մանկապարտեզներին եւ նման այլ ենթակառուցվածքներին:

Եթե մեր նկատմամբ վերաբերմունքը այս է, քաղաքապետարանն իր վերաբերմունքը համապատասխանաբար կարտահայտի»:

  • Կիսվել: