երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Բավական թերի է եղել ԳԱՍԿ-ի մասնակցությունը». Կամո Արեյանը՝ շինաղբի տեղափոխման նկատմամբ վերահսկողության մասին

Բավական թերի է եղել ԳԱՍԿ-ի մասնակցությունը». Կամո Արեյանը՝ շինաղբի տեղափոխման նկատմամբ վերահսկողության մասին

Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանն անդրադարձել է շինաղբի տեղափոխման գործընթացին ու խնդիրներին։

Նա հիշեցրել է, որ Կորեայի ձորում հայտնաբերված խախտմանը ոստիկանությունն արագ արձագանքել է, այնուհետ քաղաքապետարանում տեղի է ունեցել խորհրդակցություն, վարչական շրջանների ղեկավարների հետ քննարկվել է աշխատանքների կազմակերպման սխեման. «Առաջին ամսում լայն թափ տրվեց այդ աշխատանքներին։ Լավագույնս աշխատել է հասարակական կարգի պահպանման ծառայությունը, բավական թերի է եղել ԳԱՍԿ-ի մասնակցությունն ու աշխատանքն այս ոլորտում, երբ ամենակարևոր ֆունկցիան դրված էր, շինարարական թույլտվություններում նշված, թե որտեղ կազմակերպությունը պետք է տեղափոխի շինաղբը։ Սակայն այս օղակի թույլ վերահսկողության պարագայում կառուցապատողները նույնչափ զգոնություն ձեռք չբերեցին, ինչպես հասարակական կարգի պահպանության ծառայության ընթացքում»։

Կամո Արեյանը այս հարցում խնդրեց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականը։

  • Կիսվել: