հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Երևանում մեկնարկել են հետխորհրդային ժամանակաշրջանի ամենախոշոր թաղամասի կառուցման աշխատանքները. Ավինյան

Երևանում մեկնարկել են հետխորհրդային ժամանակաշրջանի ամենախոշոր թաղամասի կառուցման աշխատանքները. Ավինյան

Երևանում մեկնարկել են հետխորհրդային ժամանակաշրջանի ամենախոշոր թաղամասի կառուցման աշխատանքները։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Կառուցվող թաղամասը գտնվում է Աջափնյակ վարչական շրջանում՝ Հյուսիս-հարավ մայրուղու հարևանությամբ։ Այն բնակելի միկրոշրջան է, որ ապահովված կլինի ուսումնակրթական և մշակութային, առաջին անհրաժեշտության սպասարկման հաստատություններով՝ մանկապարտեզներ, դպրոցներ, մարզաառողջարանային համալիրներ, մշակութային, առևտրի, ժամանցի կենտրոններ, գերժամանակակից բազմապրոֆիլ հիվանդանոց, դեղատներ, կապի բաժանմունքներ, բանկեր և այլն։

Կառուցապատման առաջին փուլում արդեն մեկնարկել են 63 բազմաբնակարան շենքերի և 20 հա մակերեսով անտառ-պուրակի հիմնման աշխատանքները, որին ներգրավված են ավելի քան 2000 աշխատակիցներ։

Ըստ պլանավորման՝ բնակելի միկրոշրջանի 1-ին փուլի ամբողջական հանձնումը կկատարվի 2025թ.-ի վերջին։ Շինարարական աշխատանքները ընթանում են «ԴԵՖԱՆՍ ՀԱՈՒԶԻՆԳ ԻՆՎԵՍՏ» ՓԲ ընկերության կողմից։

Возможно, это художественное изображение (2 человека и карта)

Возможно, это изображение 3 человека и костюм

Возможно, это изображение 2 человека

 

Возможно, это изображение 4 человека

Возможно, это изображение 4 человека

  • Կիսվել: