ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Երևանում կստեղծվի Նորարարական գաղափարների գեներացման կենտրոն

Երևանում կստեղծվի Նորարարական գաղափարների գեներացման կենտրոն

Կառավարությունը որոշել է ՀՀ սեփականություն հանդիսացող Երևանի Կենտրոն համայնքի Արշակունյաց պողոտայի 4 հասցեում գտնվող տարածքը 5 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Ազգային կամուրջ» ենթակառուցվածքների հզորացման և մարդկային ներուժի զարգացում» ՀԿ-ին:

Կազմակերպության նպատակն է զարգացնել ու փորձարկել գիտակրթական ծրագրեր և ուսուցման նորարարական մոդելներ, ստեղծել «Նորարարական գաղափարների գեներացման կենտրոն» շնորհալի երեխաների և երիտասարդների համար:

Բացի այդ, ՀԿ-ի ներկայացրած ծրագրի շրջանակում նախատեսում է իրականացնել ԱՄՆ-ից ՀՀ շտապօգնության, հրշեջ ծառայության մեքենաների և ավտոբուսների որոշակի քանակի ներկրում։

  • Կիսվել: