ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Երևանում կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ

Երևանում կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների վերահսկողական միջոցառումների արդյունքում կասեցվել է անհատ ձեռնարկատեր Արմեն Կարապետյանին պատկանող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը:

ՍԱՏՄ-ից հայտնում են, որ կասեցման հիմք են հանդիսացել հայտնաբերված խախտումները. մաքուր-նորոգված չեն եղել արտադրական, օժանդակ և կենցաղային սենքերը, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները գործիքներն ու այլ պարագաները չեն ենթարկվել պատշաճ մաքրման և ախտահանման, չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ՝ կենդանիների, միջատների, մուտքը սննդամթերքի պատրաստման, մշակման, պահման և տեղափոխման տարածքներ կանխելու ուղղությամբ:

Խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:

  • Կիսվել: