չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Երևանում բախվել են հիվանդի տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու Toyota RAV4-ը

Երևանում բախվել են հիվանդի տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու Toyota RAV4-ը

Այսօր՝ հունվարի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։10-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի 1-03 շտապօգնության հաշվեկշռում հաշվառված 51-ամյա Արա Պ-ի վարած Jinbei մակնիշի և 67-ամյա Արամ Ղ-ի վարած Toyota RAV4 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Նիկոլայ Ավետիսյանի գլխավորությամբ։

Տեղում ծառայություն կատարող պարեկներ Արա Մանուկյանն ու Արթուր Թևոսյանը սահմանազատել են տարածքը և նրանց ծառայության արդյունքում հնարավոր է եղել խուսափել խցանումից։

Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։ Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության. եղել են սթափ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ շտապօգնության ավտոմեքենան հիվանի է տեղափոխելիս եղել։ Վթարի փաստով պարեկային ծառայությունում նյութեր են նախապատրաստվում։ 

  • Կիսվել: