երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
«Երևանում աղբահանության մակարդակը պետք է բարձրացնել». Տիգրան Ավինյան

«Երևանում աղբահանության մակարդակը պետք է բարձրացնել». Տիգրան Ավինյան

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական նիստին անդրադարձել է մայրաքաղաքի աղբահանության խնդրին։

Նա առաջարկել է քննարկել տեխնիկայի վերազինման հարցը. «Ակնհայտորեն, աղբատար տեխնիկան մեզ երկար չի ծառայի։ Պարտադիր պետք է աղբատարների ետևից ունենալ լվացող մեքենաներ։ Բակերում երբ շրջում ենք, երբեմն տեսնում ենք՝ երբ մեքենաները աղբը տանում են, մնացորդները փողոցի վրա են մնում»։

Ըստ Ավինյանի՝ եղածը կարելի է բավարար համարել, բայց՝ ոչ ավելի. «Երևանում աղբահանության մակարդակը մի քանի անգամ պետք է բարձրացնել»։

  • Կիսվել: