շաբաթ, հունիս 7
7 / 6 / 2025
Երևանի քաղաքապետարանը հերքում է վճարովի կայանման կարգի ուժը կորցնելու մասին տեղեկությունները

Երևանի քաղաքապետարանը հերքում է վճարովի կայանման կարգի ուժը կորցնելու մասին տեղեկությունները

«Մայր Հայաստան» խմբակցության ավագանու որոշ ներկայացուցիչներ, ինչպես նաև որոշ լրատվամիջոցներ, հանդես են եկել հայտարարություններով և հրապարակումներով, որոնք կարող են քաղաքացիներին մոլորության մեջ գցել՝ տպավորություն ստեղծելով, թե քաղաքում վճարովի կայանատեղիների գործող կարգը այլևս ուժը կորցրել է և կարելի կայանման համար չվճարել։ Այս մասին իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

 

«Տեղեկացնում եմ, որ նշված ինֆորմացիան իրականությանը չի համապատասխանում և գործող կարգը շարունակում է ուժի մեջ մնալ»,– նշել է նա։

  • Կիսվել: