շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Երևանի մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խնդիրն ամբողջությամբ վերացվել է

Երևանի մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խնդիրն ամբողջությամբ վերացվել է

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենից տեղեկացնում են, որ ժամը 14:24-ի դրությամբ մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խնդիրը ամբողջությամբ վերացվել է մասնագետների կողմից։

«Այս պահի դրությամբ երթևեկությունն իրականացվում է գրաֆիկի համաձայն։
Գնացքների միջև երթևեկության միջակայքը կազմում է 7,5 րոպե։
 
Մետրոպոլիտենի տնօրինությունը հայցում է ուղևորների ներողամտությունը»,- ասված է մետրոպոլիտենի Ֆեյսբուքի էջի գրառման մեջ:
 
Ավելի վաղ հայտնել էինք՝ Երևանի մետրոպոլիտենում տեղի էր ունեցել էլեկտրամատակարարման հետ կապված տեխնիկական խափանում։

 

  • Կիսվել: