հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Երևանի գարեջուր»-ը կազատվի մաքսատուրքից

«Երևանի գարեջուր»-ը կազատվի մաքսատուրքից

Գործադիրի որոշմամբ «Երևանի գարեջուր» ՓԲԸ-ն կօգտվի մաքսատուրքից ազատման արտոնությունից:

Ընկերությունը նախատեսում է ներմուծել մետաղական հավաքովի կոնստրուկցիա՝ գարեջրի արտադրության, փաթեթավորման և պահեստավորման համար։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 23 մլն դրամի ներդրում՝ սարքավորումների ձեռքբերման համար:

Կստեղծվի 5 նոր աշխատատեղ՝ 225 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 23 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 1.1 մլն դրամ:

  • Կիսվել: