հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Երևանի և մարզերի որոշ հասցեներում գազ չի լինի

Երևանի և մարզերի որոշ հասցեներում գազ չի լինի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ «Գյուրի-2» ԳԲԿ-ի գազատարների միացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝
 
հոկտեմբերի 30-ին ժամը 09:00-ից մինչև հոկտեմբերի 31-ը ժամը 18:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզում գործող «Արբա», «Այոս» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների և Գյուրի-2 ԳԲԿ-ից սնվող այլ կազմակերպությունների գազամատակարարումը:
 
պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 30-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Ա.Մանուկյան թաղամասի, Գր. Լուսավորչի, Շահումյան, Կարճիկյան, Հայոց Բանակի, Իսիլե Մուլինոյի, Արարատյան, Բայրոնի, Լ.Ազգալդյանի, Թորոս Ռոսլինի, Ռ.Եսայան, Տ.Մեծի փողոցների ևնշված փողոցների հարակից նրբանցքների գազասպառողների գազամատակարարումը:
 
հոկտեմբերի 30-ին ժամը 10:00-ից մինչև հոկտեմբերի 31-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Չարբախ թաղամասի, Գեղանիստ գյուղի թիվ 25, 26, 27, 28, 29, 30 փողոցների, Ազատաշեն, Ղուկասավան գյուղերի մի հատվածի առանձնատների գազասպառողների, «Վեսպ Գազ», «Գազ Շեն» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների և այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:
 
հոկտեմբերի 30-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Թեղուտ գյուղի գազասպառողների գազամատակարարումը:
 
հոկտեմբերի 30-ին՝ ժամը 09:00-ից մինչև հոկտեմբերի 31-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Մուշ, Նոյ թաղամասերի, Գագարինի, Ջամբուլի, Մեծարենցի, Ոսկանյան, Լենինգրադյան, Սեբաստիա, Շահումյան 16 փողոցների բազմաբնակարան շենքերի, հարակից առանձնատների գազասպառողների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:

  • Կիսվել: