ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Երևանի բոլոր պոլիկլինիկաներն ու շտապօգնությունը ապահովվել են ժամանակակից թվային ռենտգեն սարքերով․ Յակով Ասատրյան

Երևանի բոլոր պոլիկլինիկաներն ու շտապօգնությունը ապահովվել են ժամանակակից թվային ռենտգեն սարքերով․ Յակով Ասատրյան

Երևանի ենթակայության բոլոր պոլիկլինիկական ծառայությունները և շտապ օգնության ծառայությունը ապահովվել են ժամանակակից շարժական թվային ռենտգեն սարքերով:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապտարանի առողջապահության վարչության պետ Յակով Ասատրյանը՝ նշելով, որ  Երևանի ենթակայության առողջապահական հաստատությունների վերազինման շարունակականության ապահովման նպատակով Երևանի 2022 թվականին բյուջեի «Առողջապահական կազմակերպությունների համար բժշկական սարքավորումների ձեռքբերում» ծրագրի շրջանակներում ձեռք է բերվել 199.1 մլն դրամի 8 անուն, թվով 38 նոր բուժսարքավորումներ՝ այդ թվում 1 ստացիոնար, 7 շարժական թվային ռենտգեն:

Ռենտգեն սարքավորումները կշահագործվեն համապատասխան լիցենզավորման գործընթացի ավարտից հետո:

 Երևանի շտապ օգնության ծառայությունը հագեցվել է նաև 2 նոր դյուրակիր ուլտրաձայնային հետազոտման սարքավորումներով՝ 2 տվիչով, քանի որ նախատեսվում է «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում ներդնել նոր՝ արտագնա ռենտգեն և ուլտրաձայնային հետազոտությունների իրականացման ծառայություն, որը հնարավրություն կտա շարժման սահմանափակումներով, անկողնային բուժառուներին, ինչպես նաև այլ ցանկացողների տնային պայմաններում իրականացնել նշված հետազոտությունները:

 Երևանի ենթակայության թվով 9 պոլիկլինիկական ծառայությունները հագեցվել են նոր ուլտրաձայնային հետազոտման սարքավորումներով՝ 3 տվիչով, այդ թվում՝ էխոսրտագրության թվիչով:

 «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն ՓԲԸ-ին տրամադրվել է թվով 2 ժամանակակից ուլտրաձայնային սարքավորումներ՝ 3 տվիչով:

  • Կիսվել: