երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Երևանի անշարժ գույքի շուկայում վերջին 2 տարվա ընթացքում գրանցված գնաճը գերազանցել է ԿԲ–ի առավելագույն կանխատեսումները

Երևանի անշարժ գույքի շուկայում վերջին 2 տարվա ընթացքում գրանցված գնաճը գերազանցել է ԿԲ–ի առավելագույն կանխատեսումները

Երևանի անշարժ գույքի շուկայում վերջին 2 տարվա ընթացքում գրանցված գնաճը գերազանցել է ԿԲ–ի առավելագույն կանխատեսումները։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում լրագրողներին հայտնեց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

«2022թ–ի դեկտեմբերի դրությամբ` անշարժ գույքի գների հնարավոր գերարժևորման չափը գնահատվում էր 16-22 տոկոս։ 2023թ-ի առաջին եռամսյակի ընթացքում գնահատված արժևորումների համաձայն` այս չափը էլ ավելի է մեծացել` կազմելով մոտավորապես 25 տոկոս»,– նշեց Գալստյանը։

Նրա խոսքով` այս ցուցանիշը ԿԲ–ի դիտարկումների ողջ ընթացքում արձանագրած ամենաբարձր ցուցանիշն է։

Մարտին Գալստյանի գնահատմամբ` գերարժևորման հիմնական պատճառը հիփոթեկային վարկավորումն է, որտեղ ԿԲ–ը նկատում է գերտաքացման որոշակի ռիսկեր։

  • Կիսվել: