ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Երևան քաղաքը դառնում է միջնորդ կառուցապատողի և բնակչի միջև. Ավինյան

Երևան քաղաքը դառնում է միջնորդ կառուցապատողի և բնակչի միջև. Ավինյան

4-րդ կարգի վթարային Արզումանյան 10 և 17 շենքերի վերակառուցման ծրագիրը Կառավարության չզեկուցվող հարցերից էր, որը դրական եզրակացություն ստացավ:

Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ երկար քննարկումների արդյունքում այս երկու շենքերի համար ստեղծել են մի համակարգային լուծում, որը կարող է հիմք հանդիսանալ բոլոր մնացած ծրագրերի համար՝ 4-րդ կարգի վթարային շենքերի և հետագայում նաև 3-րդ կարգի վթարային շենքերի համար. «Այստեղ կարևորագույն կետն այն է, որ Երևան քաղաքը դառնում է միջնորդ կառուցապատողի և բնակչի միջև և կարծում եմ որ հաջողությամբ այս ծրահիրն իրականացնելու ենք»:

  • Կիսվել: