ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Երևան-Գառնի-Գեղարդ ավտոճանապարհի մի հատվածում կատարվում են անցանելիության ապահովման աշխատանքներ

Երևան-Գառնի-Գեղարդ ավտոճանապարհի մի հատվածում կատարվում են անցանելիության ապահովման աշխատանքներ

Երևան-Գառնի-Գեղարդ ավտոճանապարհի կմ15+000-կմ16+800 հատվածում (Ողջաբերդի մոտ), որն անցնում է սողանքային գոտով, կատարվում են անցանելիության ապահովման աշխատանքներ։

1.8կմ սողանքային հատվածի վերականգնումն իրականացնում է տվյալ ճանապարհը սպասարկող կազմակերպությունը՝ «Կոտայքի ՃՇՇ» ՍՊԸ-ն։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ճանապարհների պահպանման և շահագործման բաժնի աշխատակիցները հետևել են ճանապարհաշինության ընթացքին։

  • Կիսվել: