կիրակի, հունիս 14
14 / 6 / 2026
Երեկվանից Արփա-Սևան թունելով Կեչուտի ջրամբարի, նաեւ Եղեգիս գետի ջուրը տեղափոխվում է Սեւանա լիճ. Պատգամավոր

Երեկվանից Արփա-Սևան թունելով Կեչուտի ջրամբարի, նաեւ Եղեգիս գետի ջուրը տեղափոխվում է Սեւանա լիճ. Պատգամավոր

Արփա-Սեւան թունելի շինարարության ավարտից հետո, այս տարի առաջին անգամ երեկվանից Կեչուտի ջրամբարում ամբարվող ջուրը, ինչպես նաեւ Եղեգիս գետի ջուրը տեղափոխվում է Սեւանա լիճ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը:

Նա, մասնավորապես, գրել է. «Սուրեն Պապիկյան, Հարություն Գուլյան, Վարդան Մելքոնյան, Արթուր Մեսրոպյան, Սասուն Միրոյան, Տարածքային կառավարման նախարարության եւ Ջրային կոմիտեի մնացած նվիրյալ մասնագետներ, շնորհակալ ենք»:

  • Կիսվել: