հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Երբ ասում ենք տուն, չպետք է հասկանանք՝ չորս պատ, մեկ տանիք. վարչապետ

Երբ ասում ենք տուն, չպետք է հասկանանք՝ չորս պատ, մեկ տանիք. վարչապետ

Երբ ասում ենք տուն, չպետք է հասկանանք՝ չորս պատ, մեկ տանիք: Երբ ասում ենք պուրակ, չպետք է հասկանանք՝ չորս նստարան, մեկ պուլպուլակ: Այս մասին այսօր կառավարության նիստում Տավուշում նոր պուրակի ու տան կառուցման վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Պետական շինարարության հետ պետք է շինարարակական նոր կուլտուրա, նոր գույն, նոր փիլիսոփայություն մտնի այդ փոքր տարածքներում: Այնպես չէ, որ մենք եսիմ ինչ ահռելի ծավալների գործ ենք անում: Բայց ինչ անում ենք, դրա մեջ պետք է արտահայտվի այն, ինչ խոսում ենք:

Վարչապետը հիշեցրեց, որ իրենք խոսել են գյուղերում գույների բացակայության մասին, քաղաքաշինական խնդիրների, միջավայրի խնդիրների մասին:

՛՛Անթույլատրելի է, որ մենք այդ խոսելուց հետո թեկուզ 10 քռ/մ-ի վրա մի բան կառուցելիս մեր ասածն այդտեղ չարտահայտվի: Դա նշանակում է, որ նորմալ հաղորդակցություն չկա ու կառավարության ուղերձները տեղ չեն հասնում:

Ես խորհրդակցության ժամանակ էլ եմ ասել՝ եթե վարչապետի կողմից, կառավարության, նախարարների կողմից այսպիսի բովանդակային ուղերձներ են լինում, պաշտոնյաները որևէ բան անելիս պետք է այդ ուղերձներն արհայատի: Այս առաքելությունը շատ պատասխանատու է, թե ինչ ենք ունենալու այսքան ասելու արդյունքում՛՛,-ասաց նա:

Խոսելով Տավուշում նոր պուրակի ու տան կառուցման մասին՝ Փաշինյանն ասաց. ՛՛Այդ պուրակը, այդ տունը նոր Հայաստանն են: Ես պետք է գամ ու ցույց տամ, որ դա է նոր Հայաստանը: Խոսքն այն հատվածների մասին է, որտեղ մենք զրոյից տուն ու պուրակ ենք կառուցում՛՛:

 

 

  • Կիսվել: