ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ենթադրում ենք ունենալ նույնականացման քարտեր՝ ավելի շատ տեղեկատվությամբ, քան այսօրվա անձնագիրն է. Մհեր Գրիգորյան

Ենթադրում ենք ունենալ նույնականացման քարտեր՝ ավելի շատ տեղեկատվությամբ, քան այսօրվա անձնագիրն է. Մհեր Գրիգորյան

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Կառավարության նիստի ընթացքում, խոսելով թվային տեխնոլոգիաների, նոր սերնդի նույնականացման քարտերի մասին, նշեց, որ նպատակ կա ունենալ կրիչ, որը պարունակի ամբողջ այն տեղեկատվությունը, որ քաղաքացուն անհրաժեշտ է լինելու տարբեր իրավիճակներում ու գործարքներում:

«Մենք ենթադրում ենք ունենալ համակարգ, որը թույլ կտա թողարկել իդենտիֆիկացիայի քարտեր, որոնք կպարունակեն ավելի շատ տեղեկատվություն, քան այսօրվա անձնագիրն է՝ տրադիցիոն: Դա միայն Հայաստանում չէ, ամբողջ աշխարհում է»,- ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Փաշինյանն էլ մանրամասնեց, որ նոր համակարգը պետք է թույլ տա բացառել նույնականացման քարտը ձեռքի տակ ունենալու անհրաժեշտությունը:

«Ներհայաստանյան կյանքում նույնականացման քարտ քաղաքացուց չպետք է ուզեն: Նրա բջջային հեռախոսի վրա պետք է լինի հավելված, որի ինֆորմացիան բոլոր անհրաժեշտ տեղերում արտացոլվի»,-ասաց նա:

  • Կիսվել: