շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ԵՆԲ և ՎԶԵԲ ներկայացուցիչները ՀՀ-ում կքննարկեն տնտեսական ու ներդրումային պլանը և Հայաստանի ուղենշային նախաձեռնությունները

ԵՆԲ և ՎԶԵԲ ներկայացուցիչները ՀՀ-ում կքննարկեն տնտեսական ու ներդրումային պլանը և Հայաստանի ուղենշային նախաձեռնությունները

Տնօրեն Լոուրենս Մերեդիթը և նրա թիմը, ներառյալ ԵՆԲ և ՎԶԵԲ ներկայացուցիչները, ժամանել են Հայաստան` քննարկելու Տնտեսական և ներդրումային պլանը և Հայաստանի ուղենշային նախաձեռնությունները:

Նրանք հանդիպումներ ունեցան ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի, ՀՀ կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանի և կառավարության այլ ներկայացուցիչների հետ, ինչպես նաև հանդիպեցին Եվրոպական երիտասարդ դեսպանների, Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Վազգեն Լ. Յակուբյանի, «Creative Armenia Artbox» ինկուբատորից՝ Կարին Հովհաննիսյանի և մասնավոր բանկերի ներկայացուցիչների հետ:

Տնտեսական և ներդրումային պլանի ուղենշային նախաձեռնությունները շոշափելի նպաստ կբերեն տնտեսության, տարածաշրջանային զարգացման և դիմակայունության, «կանաչ», թվային և կապի ոլորտների ուղղությամբ, որից կօգտվի ՀՀ քաղաքացին։

Այսօրվա հանդիպումները լավ հնարավորություն են՝ հստակեցնելու ուղենշային ծրագրերի արագ իրականացման ուղղությամբ կոնկրետ քայլերը, ինչպես նաև ուսումնասիրելու ԵՄ -ն՝ «Եվրոպայի թիմ» մոտեցման տրամաբանությամբ մասնավոր հատվածի և Հայաստանում այլ գործընկերների հետ ավելի ակտիվ ներգրավվելու հնարավորությունները։

 

  • Կիսվել: