երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
ԵՄ գործընկերների հետ ՀՀ-ում քննարկվել են տնտեսական բնույթի հարցեր

ԵՄ գործընկերների հետ ՀՀ-ում քննարկվել են տնտեսական բնույթի հարցեր

ՀՀ ֆինանսների նախարարությունում կայացել է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Տնտեսական համագործակցության և այլ հարակից ոլորտների ենթակոմիտեի 3-րդ նիստը:
 
Նիստի ընթացքում Եվրոպական հանձնաժողովի և Եվրոպական միության գործընկերների հետ (զուգահեռ նաև առցանց եղանակով) քննարկվել են մակրոտնտեսական համագործակցությանը, պետական ֆինանսների կառավարմանը, ֆինանսական հատվածի համագործակցությանը, վիճակագրությանը, խարդախության դեմ պայքարին առնչվող հարցեր:
 
Ներկայացվել են նաև վերոնշյալ ոլորտներում իրականացված աշխատանքները և բարեփոխումները: Նիստին մասնակցել են ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունների, Հաշվեքննիչ պալատի, Կենտրոնական բանկի, ինչպես նաև Վիճակագրական կոմիտեի ներկայացուցիչները:

  • Կիսվել: