ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Էլեկտրոնիկայի եւ համակարգչային ոլորտի կազմակերպությունը մասնաճյուղ կունենա Հայաաստանում

Էլեկտրոնիկայի եւ համակարգչային ոլորտի կազմակերպությունը մասնաճյուղ կունենա Հայաաստանում

Էլեկտրոնային եւ էլեկտրոնիկայի ոլորտի ինժեներների ինստիտուտի համակարգչային հանրությունը (The Institute of Electrical and Electronics Engineers Computer Society, IEEE CS) Հայաստանում մասնաճյուղ կունենա, ՏՏ համաշխարհային համաժողովի շրջանակում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, «Սինոփսիս Հայաստանի» նախագահ Երվանդ Զորյանը և IEEE CS-ի տնօրեն, Բոլոնիայի համալսարանի պրոֆեսոր Սիսիլիա Մետրան։

Խոսելով IEEE-ի մասին՝ Երվանդ Զորյանը նշեց. «Սա պրոֆեսիոնալ կազմակերպություն է էլեկտրոնիկայի եւ համակարգչային ոլորտում։ Մինչ այս՝ կազմակերպության ներկայացուցչություն չէինք ունեցել Հայաստանում։ Այսօր հայտարարում ենք, որ համակարգչային հանրության մասնաճյուղ կունենանք այստեղ»։

Սիսիլիա Մետրան ասաց, որ վերոնշյալ հանրություն ամբողջ աշխարհում 400 հազարից ավելի անդամներ և 200 մասնաճյուղ ունի:

  • Կիսվել: