հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ռուս ռազմական ինժեներներն Արցախում մեկ օրում ոչնչացրել են 104 պայթուցիկ

Ռուս ռազմական ինժեներներն Արցախում մեկ օրում ոչնչացրել են 104 պայթուցիկ

Ռուս ռազմական ինժեներները Լեռնային Ղարաբաղում մեկ օրում ոչնչացրել են 104 պայթուցիկներ, հայտնում են ՌԴ ՊՆ-ից, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

ՌԴ ՊՆ-ի հաղորդագրության մեջ ասված է. ՛՛Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքը: Օրվա ընթացքում չպայթած զինամթերքից մաքրվել են 2.85 կմ ավտոճանապարհ և Ստեփանակերտում 5.9 հա տարածք: Հայտնաբերվել ու վնասազերծվել է 104 պայթուցիկներ՛՛:

Նշվում է նաև, որ ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղում ականազերծման ժամանակ մաքրվել են 14.67 հա տարածք, 5.5 կմ ճանապարհ, ականազերծվել է 81 բնակելի շենք, հայտնաբերվել և ոչնչացվել է 416 պայթուցիկ:

 

  • Կիսվել: