հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Էկոնոմիկայի փոխնախարարն ու վարչության պետը ՌԴ-ում կմասնակցեն «ՊրոդԷքսպո 2022»-ին

Էկոնոմիկայի փոխնախարարն ու վարչության պետը ՌԴ-ում կմասնակցեն «ՊրոդԷքսպո 2022»-ին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանին և արդյունաբերության զարգացման վարչության պետ Արմեն Եգանյանին գործուղում է Ռուսաստանի Դաշնություն` Մոսկվա։ Տեղեկությունը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov հարթակում։

«Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանին և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության զարգացման վարչության պետ Արմեն Եգանյանին 2022 թվականի փետրվարի 7-9-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն` Մոսկվայում կայանալիք «ՊրոդԷքսպո 2022» սննդարդյունաբերության միջազգային ցուցահանդեսին ոլորտի հայ արտադրողների կողմից ներկայացված «միասնական հայկական տաղավարին» ծանոթանալու նպատակով»,– նշվում է որոշման մեջ։

Գործուղումից վերադառնալուց հետո նրանք եռօրյա ժամկետում պետք է հաշվետվու թյուն ներկայացնեն վարչապետի աշխատակազմ և արտաքին գործերի նախարարություն

 

 

 

  • Կիսվել: