հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
էկոնոմիկայի նախարարը հանդիպել է թեթև արդյունաբերության ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների հետ

էկոնոմիկայի նախարարը հանդիպել է թեթև արդյունաբերության ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների հետ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանըհանդիպում է ունեցել Հայաստանում թեթև արդյունաբերության ոլորտում գործող ընկերությունների ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Նախարարը գործարարների հետ քննարկել է արտակարգ իրավիճակում արտադրությունների կազմակերպման հնարավորությունները:

Տնտեսվարողներն իրենց դիտարկումներն են ներկայացրել արտադրամասերում համավարակի կանխարգելիչ միջոցառումների պարտադիր պահաջների վերաբերյալ: Նշվել են այն խնդիրները, որոնք կարող են առաջանալ արտադրամասերում համաճարակի տարածումը կանխարգելելու նպատակով Պարետատան կողմից նվազագույն պահանջների սահմանման հետևանքով:

Գործարարների հետ քննարկվել են նաև կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների չափանիշները, դրանցում փոփոխություններ կատարելու հնարավորությունները:

Տիգրան Խաչատրյանը խոստացել է բարձրաձայնված խնդիրները քննարկել Կառավարության մյուս անդամների հետ և արձագանքել հնարավորինս սեղմ ժամկետում:

  • Կիսվել: