երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մյուս տարվա համար նախատեսված բարձր տնտեսական աճը բերելու է բարձր գնաճի․ էկոնոմիկայի նախարար

Մյուս տարվա համար նախատեսված բարձր տնտեսական աճը բերելու է բարձր գնաճի․ էկոնոմիկայի նախարար

Էկոմոնիկայի նախարար Վահան Քերոբյանը «Մանթաշով» գործարարների միության տարվա ամփոփմանը անդրադարձավ մյուս տարվա սպասելիքներին՝ տնտեսական աճի և գնաճի առնչությամբ։

«2023 թվականի վերաբերյալ բյուջեով նախատեսված է 7 տոկոս աճ, 5 տոկոս գնաճ, թեև Կենտրոնական բանկը ասում է, որ տարվա կտրվածքով կլինի էլի 7 տոկոս, քանի որ դեռ բարձր գնաճային ֆոնը պահպանվում է տարբեր երկրներում, բոլոր զարգացած երկրներում այդ վիճակն է․ ԱՄՆ–ում 9 տոկոսի մոտ է, Եվրոպայում 10 տոկոսի մոտ է»,– ասաց նա։

Էկոնոմիկայի նախարարը նշեց, որ մյուս տարվա համար նախատեսված բարձր տնտեսական աճը, միևնույն է, բերելու է բարձր գնաճի։ «Գնողունակությունը բարձրանում է, պահանջարկը շատանում է, և մարդիկ սկսում են շատ սպառել, տարբեր տեսակի գնումներ անել, ինչը բերում է նրան, որ գնաճը բարձր է լինում»,– ասաց նա։

 Վահան Քերոբյանը նշեց, որ հաջորդ տարվա համար ծրագրեր են նախատեսել նաև կանաչ տնտեսության, էլեկտրամոբիլների, քիմիական արդյունաբերության համար։

  • Կիսվել: