հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Էկոնոմիկայի նախարարության հատուկ ուշադրության կենտրոնում է խոշոր միջազգային ընկերություններին Հայաստան բերելը. Քերոբյան

Էկոնոմիկայի նախարարության հատուկ ուշադրության կենտրոնում է խոշոր միջազգային ընկերություններին Հայաստան բերելը. Քերոբյան

Այսօր Հայաստանում պաշտոնապետ բացվեց Evolution-ը՝ Սթոքհոլմի բորսայում ցուցակված և մոտ 200 միլիարդ շվեդական կրոն (մոտ 18 միլիարդ ԱՄՆ դոլար) կապիտալիզացիա ունեցող ընկերությունը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: 
 
«Ընկերությունն արդեն 200-ից ավել աշխատակից ունի ու պլանավորում է հաջորդ մեկ տարվա մեջ հասցնել 1000-ի։
 
Էկոնոմիկայի նախարարության և «Էնթերփրայզ Արմենիայի» հատուկ ուշադրության կենտրոնում է խոշոր միջազգային ընկերություններին Հայաստան բերելը, քանի որ դա ոչ միայն օտարերկրյա ուղղակի խոշոր ներդրում է, այլև նոր տեխնոլոգիաներ ու աշխատանքային մշակույթ, նոր ներդրումներ գիտահետազոտական աշխատանքներում, մարդկային կապիտալում և բազմաթիվ այլ հարակից օգուտներ, որոնք այլ ընկերությունների պարագայում այդքան էլ ակնհայտ չեն»,- գրել է Քերոբյանը։

  • Կիսվել: