երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Էկոնոմիկայի նախարարն ընդունելություն էր կազմակերպել կին գործարարների համար

Էկոնոմիկայի նախարարն ընդունելություն էր կազմակերպել կին գործարարների համար

Մարտի 8-ին՝ կանանց միջազգային օրվա առթիվ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունելություն էր կազմակերպել կին գործարարների համար:
Երկրի տնտեսական առաջընթացին նպաստելու և զգալի ներդրման համար նախարարի կողմից շնորհակալագրերով պարգևատրվել է տնտեսության տարբեր ոլորտներում, մասնավորապես՝ զբոսաշրջության, գյուղատնտեսության, տեքստիլ արտադրության և նորաձևության, հանրային սննդի, ծառայությունների մատուցման, ինչպես նաեւ բեռնափոխադրումների կազմակերպման բնագավառներում գործունեություն ծավալող շուրջ 30 կին գործարար:

Հանձնելով շնորհակալագրերը` նախարարը մեկ անգամ ևս կարևորել է կանանց դերն ու ակտիվությունը տնտեսության զարգացման գործընթացում և հույս հայտնել, որ միասնական ուժերով հնարավոր կլինի հասնել նոր բարձունքների եւ էլ ավելի մեծացնել կանանց դերը տնտեսության զարգացման գործում:
Օգտագործելով գործարարների հետ եւս մեկ անգամ զրուցելու հիանալի առիթը՝ նախարարն առանձին զրույցներ է ունեցել կին գործարարների հետ, քննարկել ոլորտային խնդիրներ, լսել նրանց առաջարկները եւ ծանոթացել վերջիններիս նոր նախագծերին, ինչպես նաեւ ձեռքբերումներին։

 

Возможно, это изображение (9 человек, люди играют на музыкальных инструментах и в помещении)

Возможно, это изображение (5 человек, люди стоят, цветок и в помещении)

Возможно, это изображение (2 человека, люди стоят и цветок)

  • Կիսվել: