հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Էկոնոմիկայի նախարարի տեղակալը մասնակցել է Iran Expo 2024 արտահանման հնարավորությունների 6-րդ ցուցահանդեսին

Էկոնոմիկայի նախարարի տեղակալը մասնակցել է Iran Expo 2024 արտահանման հնարավորությունների 6-րդ ցուցահանդեսին

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանն ԻԻՀ Թեհրանի միջազգային ցուցահանդեսների կենտրոնում մասնակցել է ապրիլի 27-ից մայիսի 1–ն անցկացվող Iran Expo 2024 արտահանման հնարավորությունների 6-րդ ցուցահանդեսին։

Նախարարի տեղակալն այցելել է նաև Չաբահարի ազատ տնտեսական գոտու տաղավար, որի գործադիր տնօրենը ներկայացրել է տարածաշրջանի արտադրական և արտահանման հնարավորություններին և հնարավոր համագործակցության վերաբերող հարցեր։

Iran Expo 2024-ին Հայաստանից մասնակցում է 58 ընկերության ներկայացուցիչ։

Ցուցահանդեսի շրջանակներում Նարեկ Հովակիմյանը հանդիպել է ցուցահանդեսի հայաստանյան մասնակիցների հետ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև ԻԻՀ-ում ՀՀ-ի արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանն ու ԻԻՀ-ում ՀՀ-ի առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը։

Այցի շրջանակներում կայացել են նաև B2B հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվել են հայ-իրանական գործարար կապերի ամրապնդման, երկկողմանի առևտրաշրջանառության ավելացման և լոգիստիկ երթուղիներին առնչվող հարցեր։

  • Կիսվել: