ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Եկատերինբուրգի քաղաքապետը Էկոնոմիկայի նախարարին հրավիրել է Իննոպրոմ միջազգային ցուցահանդեսին

Եկատերինբուրգի քաղաքապետը Էկոնոմիկայի նախարարին հրավիրել է Իննոպրոմ միջազգային ցուցահանդեսին

Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են՝ նախարար Վահան Քերոբյանը մարտի 17-ին ընդունել է Եկատերինբուրգի քաղաքապետ Ալեքսեյ Օրլովի գլխավորած պատվիրակությանը:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության ընդլայնման և գործարար նոր կապերի ստեղծման հեռանկարները տնտեսության տարբեր ճյուղերում։ Կողմերը ներկայացրել են Հայաստանում և Եկատերինբուրգում առկա ներդրումային հնարավորությունները, նշել այն ուղղությունները, որտեղ հնարավոր է ծավալել ակտիվ փոխգործակցություն, մասնավորապես՝ արդյունաբերության, շինարարության ոլորտներում։
 
Տնտեսական և գործարար կապերն ամրապնդելու նպատակով առաջարկվել է դիտարկել Երևանում և Եկատերինբուրգում առաջիկայում նախատեսվող ցուցահանդեսներին երկու կողմերի մասնակցությունը։ Այս համատեքստում Ալեքսեյ Օրլովը հրավիրել է հայկական կողմին մասնակցել այս տարվա հուլիսին Եկատերինբուրգում անցկացվող Իննոպրոմ միջազգային ցուցահանդեսին։

  • Կիսվել: