կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ԵԱՏՄ ընդհանուր էներգետիկ շուկայի վերաբերյալ ոչ բոլոր պայմանավորվածություններն են իրականացվում ամբողջ ծավալով. Մհեր Գրիգորյան

ԵԱՏՄ ընդհանուր էներգետիկ շուկայի վերաբերյալ ոչ բոլոր պայմանավորվածություններն են իրականացվում ամբողջ ծավալով. Մհեր Գրիգորյան

ԵԱՏՄ ընդհանուր էներգետիկ շուկայի վերաբերյալ ոչ բոլոր պայմանավորվածություններն են իրականացվում ամբողջ ծավալով։ Այս մասին Բիշքեկում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
 
Նրա խոսքով` չնայած գործընթացի ողջ բարդությանը, որը ենթադրում է հաշվի առնել միության երկրների տարբեր էներգետիկ շահերը, անհրաժեշտ է հասնել սկզբունքային որոշումների։ Ըստ Գրիգորյանի` դրանց հիման վրա է պետք համաձայնեցնել ԵԱՏՄ տարածքում գազի ընդհանուր շուկայի ձևավորման մասին միջազգային պայմանագիրը։
«Այդ կոնտեքստում հայկական կողմը պատրաստ է երկխոսության, որպեսզի հնարավորինս արագ լուծվեն չկարգավորված հարցերը»,– ասաց Գրիգորյանը։

  • Կիսվել: